Գլխավոր Ավելին

Անցկացվեց Կլինիկական խորհրդի նիստ

Կլինիկական խորհրդի օրակարգը մեկնարկեց Կլինիկական խորհրդի կազմի փոփոխության ներկայացմամբ և հաստատմամբ` ելնելով համալսարանական կլինիկաների կառուցվածքային և կադրային փոփոխություններից:

«Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների 2023թ. կատարած աշխատանքների ամփոփիչ համեմատական հաշվետվությունն էր հրավիրված նիստի օրակարգային գլխավոր հարցը:

Ստացիոնար և ամբուլատոր պացիենտների թիվ, բուժման տևողություն, ֆինանսական մուտքեր, նախորդ տարի կատարված վիրահատությունների ծավալ, ներհիվանդանոցային վարակների հսկողություն, նոր սարքավորումների ձեռքբերում, ծառայությունների ստեղծում և հետագա անելիքներ. սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք ներառված էին հիվանդանոցների գլխավոր բժիշկների զեկույցներում:

Տնօրեն Էդուարդ Բարսեղյանի խոսքով` 2022թ․ «Միքայելյան» հիվանդանոցում կատարվել է 4969 վիրահատություն, իսկ 2023թ․՝ 5449, 10 տոկոս աճ է արձանագրվել: Պաթանատոմիայի կլինիկայում կատարվել է 4530 հյուսվածքաբանական հետազոտություն, 2022. այդ թիվը կազմել է 3034, մոտ 50 տոկոս աճ ունենք։ 2023թ. կատարված աշխատանքների թվում է Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի վերաբացումը՝ 11 մահճակալ կարդիոբիտով, որտեղ անգիոգրաֆը հնարավորություն է տալիս իրականացնել էնդովասկուլյար և սրտային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ կորոնարոգրաֆիաները, ստենտավորումները, էմբոլիզացիաները և այլն։ Վերակենդանացման բաժինը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ, վերանորոգված տարածք: Բաժինը համալրվել է հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով։ Ստեղծվել է ՊՇՌ լաբորատորիա։Լաբորատոր բաժնում ներդրվել է արտաքին որակի գնահատման համակարգ։ Մեկնարկել է ներհիվանդանոցային էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկումը:

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի որպես բուժհաստատության բրենդային զարգացումը ակնառու է ու թռիչքային:

Արմեն Մուրադյանը մեծապես կարևորեց վիրաբուժության ինստիտուտի գիտահեն գործունեությունը` հաշվի առնելով, որ 261 բժիշկներից 117-ը ամբիոնական են և առկա է չափելի գիտություն իրականացնելու մեծ ներուժ:

Նշենք, որ յուրաքանչյուր շաբաթվա վերջին համալսարանական հիվանդանոցներում բժիշկների, ամբիոնականների և կլինիկական օրդինատորների մասնակցությամբ կազմակերպվում են գիտագործնական կոնֆերանսներ` տարբեր արդի մասնագիտական թեմաների ու ուշագրավ կլինիկական դեպքերին նվիրված:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց համալսարանական երեք համալիրների բուժաշխատողներին կատարած մեծ ծավալի, վիթխարի և մարդասիրական, ակադեմիական բնույթի աշխատանքի համար.

Այսօր կայացած նիստին առավել մանրամասն անդրադարձը` հղմամբ

https://shorturl.at/adfo8

×
facebook sharing button facebook